ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները վերջին ամիսներին այնքան շատ զենք, զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ գումարտակ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի անմիջական հսկողության տակ են գտնվում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի և ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը նույնպես պետք է ակտիվ պայքար տանի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Գրեթե ամեն օր Երևանի գնդի պարեկները տարբեր տեսակի հանցատեսակներ են բացահայտում։ Հայտնաբերում են մեծ թվով թմրամիջոցներ, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, առևանգված ավտոմեքենաներ և այլ տեսակի հանցագործություններ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
--00—ԼՀ