ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
«Ուրախալի է, որ հավատացյալ հայորդիները ուխտի են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հաճելի է տեսնել յուրաքանչյուրիդ այստեղ»։ Այս մասին այսօր ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու անցկացվող ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի լուսարարապետ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Խոսելով անցկացվող ակցիայի մասին` Մայր Աթոռի լուսարարապետը նշեց, որ եկեղեցին նման ակցիաների մասին իր դատապարտողական դիրքորոշումը միշտ տվել է։
Հարցին, թե Մայր Աթոռը դեռ շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը, Մուշեղ Սրբազանն ասաց. «Եկեղեցին արել է իր հայտարարությունները, և դրանք շարունակում են ուժի մեջ մնալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ