ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Թուրքիան հավակնում է տարածաշրջանում լիդերության, Արևմուտքին պետք է՝ այստեղ հակամարտություն լինի, որևէ գերտերության ձեռնտու չէ, որ խնդիրը լուծվի՝ այն իրենց համար գործիք է տարածաշրջանում ազդեցությունը պահելու համար։ Արևմուտքը պատրանք է ստեղծում, որ խաղաղություն է հաստատվում ռեգիոնում, որպեսզի ՌԴ-ի անհրաժեշտությունը չլինի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Քաղաքագետի համոզմամբ, Արևմուտքին ձեռնտու է ՆԱՏՕ-ի գծով դաշնակից ունենալը, նա վայելում է Արևմուտքի համակրանքը․ «Առաջիկայում ականատես ենք լինելու Արևմուտքի կողմից Թուրքիային ցուցաբերվող քաղաքական ու ռազմական աջակցության, արդեն իսկ սկսվել է ԱՄՆ ի կողմից կործանիչների գործարքի վերականգնումը նրանց դերակատարությունը մեծացնելու համար»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Պողոսյանը նկատեց, որ Հայաստանը ստիպված է լինելու ՌԴ-ի հարցում ընտրություն կատարել․ «Առայժմ Հայաստանը կարողանում է «և, և»-ի դաշտում խաղալ, բայց այն դառնալու է «կամ- կամ», ՀՀ-ն ստիպված է լինելու ծանր ընտրություն կատարել։ Արևմուտքից զենքերի գնմամբ նրանց ձեռքին գործիք ենք դառնալու, ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը հանգեցնելու է տնտեսական և լոգիստիկ խնդիրների առաջացման»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ