Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Ուկրաինա չի ուղարկվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

1132034

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները չեն մասնակցում և չեն մասնակցի Ուկրաինայում ռազմական գործողություններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ԱՄՆ նախագահը հայտնել է մարտի 8-ին ելույթ ունենալով Կոնգրեսի ղեկավարների  առջև:

«Ամերիկացի զինվորները չեն մասնակցում Ուկրաինայի պատերազմին, և ես մտադիր եմ այնպես անել, որ այդպես էլ մնա»,-հայտարարել է նա:

Նա նշել է, որ Ուկրաինան ինքն էլ միայն զենք է խնդրում, այլ ոչ թե իր տարածք ամերիկյան զորքեր մտցնել։

--00—ՅՄ