Բայդենը գաղտնի լրացուցիչ միջոցներ է խնդրել Ուկրաինայի համար․ Politico

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot_3

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը գաղտնի խնդրել է Կոնգրեսին հավելյալ 24 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնի մատակարարումները լրացնելու համար, իսկ Ուկրաինայի համար խնդրանքը կարող է քննարկվել դեկտեմբերին, հաղորդում է Politico-ն։

«Բայդենը անաղմուկ երկարաժամկետ խնդրանքով դիմել է օրենսդիրներին՝ լրացուցիչ 24 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու Ուկրաինային և փոխարինելու ամերիկյան զենքերը, որոնք ուղարկվել են Ռուսաստանի դեմ պայքարելու համար», - գրում է հրատարակությունը՝ հղում անելով Սպիտակ տան բյուջետային գրասենյակի փաստաթղթին:

Փաստաթուղթը կազմված է որպես կառավարության ֆինանսավորման նոր մասի հավելում, որը հավանաբար կընդունվի հաջորդ ամիս, գրում է թերթը։

Հարցման երկու երրորդը վերաբերում է Պենտագոնի համալրմանը։ Ընդ որում, տեքստում չի նշվում, թե արդյոք դրանք հետագայում կփոխանցվի Ուկրաինային, ինչպես դա եղել է ԱՄՆ-ից մատակարարումների զգալի մասի դեպքում։

Ութ միլիարդ դոլար նախատեսվում է ուղարկել այսպես կոչված Ուկրաինայի աջակցության նախաձեռնությանը։

--00—ՅՄ