ՀՀ-ում պետք է քննարկել ԵՄ անդամակցության թեկնածության հայտ ներկայացնելու հարցը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է Եվրամիության հետ ավելի սերտ կապերի մասին բանաձևը։ Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցը ՀՀ-ում հանրային քննարկման առարկա պետք է դառնա։ Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա ևս մեկ առիթ է քննարկելու ՀՀ ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն ԵԽ-ից հնչող ուղերձի վերաբերյալ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ