ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Համընդհանուր աջակցություն ենք ակնկալում «Զանգեզուրի ուղու» բացման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։
«Այս տարիների ընթացքում «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու։ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք «Զանգեզուրի ուղու» բացման համընդհանուր աջակցությունը», -ասել է Ֆիդանը։
--00—ՅՄ