ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է.
«Հարգելի՛ գործընկերներ, Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկում այսօր համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում:
Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում՝ փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը: Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ:
Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով:
Տեղեկացնեմ նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»:
--00—ԼՀ