ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Հայտնի է նրանց թիվը, ովքեր այս տարի կվերաբնակեցվեն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Փախստականների հարցերով պետական կոմիտեին հայտնում է, որ մինչև այս տարվա վերջ նախատեսվում է 20 հազար բնակչի տեղափոխել 5 քաղաք և 15 գյուղ։
Նշվում է, որ ներկայումս հաստատվել են հարյուրից ավելի քաղաքների ու գյուղերի գլխավոր հատակագծերը, բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում շինարարական աշխատանքներ են ընթանում։
--00—ՅՄ