ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունները, փոխանցում է ԱՊԱ-ն։
Հաջիզադեն նշել է, որ ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի վարչապետի հնչեցրած պնդումները, որում նա «միակողմանիորեն պաշտպանում է հայկական անհիմն պահանջները»։
Նա հիշեցրել է, թե ադրբեջանական կողմի գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերին, որի մշտական անդամ է Ֆրանսիան։
Հաջիզադեն նշել է, թե իբր աբսուրդ է, որ Ֆրանսիան առանց որևէ պատճառաբանության մեղադրում է Ադրբեջանին ուժ կիրառելու մեջ։ Բաքվից Ֆրանսիային կոչ են անում «դասեր քաղել Ֆրանսիայի պատմությունից, չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և դադարեցնել նման սադրիչ հայտարարությունները»։
--00—ՅՄ