ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Նարեկ Սամսոնյանին ամենակեղտոտ ձևով ձերբակալող ուժայինները վաղը նույն ձևով ու ագրեսիվությամբ Նիկոլ Փաշինյանին ու իր հրամանները կատարողներին են գետնին տալով ձերբակալելու, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Համոզված եմ, որ նույնիսկ դավաճան գոռալով են այդ նույն գործողություններն իրականացնելու:
Իշխանությունը ձեր տները, երկիրը հանձնելով գնում է, իսկ դուք դեռ շարունակում ենք նույն այդ իշխանության ապօրինի հրամանները կատարել»,-գրել է Աբրահամյանը։
--00—ԱՊ