ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Օմար Պագանինիի մասնակցությամբ կայացել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի կողմից բարձրացվել է ՀՀ դրոշը, որից հետո հնչել են Հայաստանի և Ուրուգվայի պետական օրհներգերը:
Ուրուգվայի ԱԳ նախարարը և Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահ, Գլխավոր Ասամբլեայի և Սենատորների Պալատի նախագահի պաշտոնակատար Գրասիելա Բիանչի Պոլին գրառում են կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:
--00—ԼՀ