ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Իտալիայում կորոնավիրուսից զոհերի թիվը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 727-ով՝ ընդհանուր առմամբ հասնելով 13 հազար 155-ի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայատարարել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելլին:
«Արդեն այսօրվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 80 հազար 572-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը ավելացել է 2 հազար 937-ով»,- ասել է Բորելլին:
Մարտի 31-ին նա հայտարարել էր 2107 վարակվածների մասին: Այս ցուցանիշն աճում է երրորդ օրն անընդմեջ: Մարտի 30-ին արձանագրվել է վարակի կտրուկ նվազում. մեկ օրվա ընթացքում վարակվել էր 1648 մարդ: