ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
«Ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանը աջակցում է տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատմանը, և հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց Վրաստանի վարչապետը։
Ելույթի վերջում Կոբախիձեն Փաշինյանին կրկին հրավիրեց Վրաստան։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ