ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի 80%-ը, Երեւանն առաջարկում է ստորագրել այն եւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր վրացի գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան հիմնականում համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ մոտավորապես 80%-ով։ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել մինչև հիմա համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերությունները, շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերի ուղղությամբ»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ