ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
հիշեցնում ենք, որ վաղվանից՝ մարտի 30-ից անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները՝
✅ «Ակբա բանկ» ԲԲԸ
✅ «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
✅ «ԱյԴի բանկ» ՓԲԸ
✅ «Արարատբանկ» ԲԲԸ
✅ «Արդշինբանկ» ՓԲԸ
✅ «Արցախ բանկ» ՓԲԸ
✅ «Էվոկաբանկ» ՓԲԸ
✅ «Ինեկոբանկ» ՓԲԸ
✅ «Կոնվերս բանկ» ՓԲԸ
✅ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
✅ «Յունիբանկ» ԲԲԸ։
Եթե նշված բանկերից որևէ մեկի քարտապան չեք և ցանկանում եք օգտվել հետվճարի ծրագրից, ապա շտապեք փոխել Ձեր կենսաթոշակը կամ նպաստը վճարող կազմակերպությունը։
📌 Բանկը փոխելու դիմումը կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ մուտք գործելով socservice.am կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension) կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 114 զանգերի կենտրոն»։
--00—ԼՀ