Հայ ժողովուրդը պատերազմից չի վախենում, բայց հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ․ Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

56be3112cad90134a38ca12ee107267c_1700842704

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․

«Ապրիլյան պատերազմը ՀԵՐՈՍԱՄԱՐՏ էր

4 օր, և Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում, ձախողեց նրա բոլոր հեռանկարային պլաններն  ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ` իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանատարությամբ և հազարավոր կամավորականների ամուր աջակցությամբ։

Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր իրենց կյանքն են նվիրել հանուն Մայր հողի։

Ու թեև այսօր օրինական ստեղծված Արցախի Հանրապետությունն ամբողջովին հայաթափված ու հանձնված է, և Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Ադրբեջանի բանտերում, իսկ Հայաստանի իշխանությունը վախեցնում է  ժողովրդին պատերազմով, հայը չունի բարոյական նկարագիր, բարոյական իրավունք  իր հող հայրենին հանձնելու։

Քավլիցի, հայ ժողովուրդը չի տենչում պատերազմ, բայց և պատերազմից չի վախենում։ Հայ ժողովրդին վախեցնող իշխանություն պետք չէ։

Միայն ազգային ուժերի առաջնորդությամբ կարող ենք  պայքարել ու ապրել՝ հանուն հայկական Արցախի, Հայաստանի»։

--00—ՅՄ