Սրանք ասում են՝ մեր հողերն ադրբեջանական են, այսինքն՝ ՀՀ զինվորներն ապօրինի՞ են կանգնած սահմանին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Կրակոցներ միշտ էլ եղել են, բայց դա չի նշանակում, որ ամեն մի կրակոցից հետո պետք է վախենալ և մեկ կամ երկու բնակավայր տալ Ադրբեջանին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և ավելացրեց, որ յուրաքանչյուր նման կրակոցներին նախկինում եղել են համարժեք պատասխաններ։

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, որ այդ գյուղերը ադրբեջանական են Դանիելյանը ասաց.« Այս մարդիկ, որ ասում են ադրբեջանական են, ադրբեջանցիներն էլ էնտեղ՝ Միլի Մեջլիսի պատգամավորները, ասում են, որ ՀՀ իշխանությունները դա ճանաչում է Ադրբեջանի մասն, այսինքն «ապօրինի» են մեր զինվորներն այնտեղ կանգնած, կարող ենք ամեն պահ հարձակում գործել և այդ զինվորներին գերեվարել , իշխանություններն ասել են, որ դա ադրբեջանական է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ