Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Այն բոլոր պահանջները, ցանկությունները, որ ադրբեջանական կողմից դրվել են այս իշխանությունների վրա՝ կատարվում են, դեռ մի բան էլ ավել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այսպես կոչված՝ գիծը անցնելու է Կիրանց գյուղի դպրոցի մոտով։ Այսօր Կիրանցում է եղել ՏԿԵ նախարար Սանոսյանը մարդիկ նրան տարբեր հարցեր են տվել, բայց ոչ մի հարցի պատասխան չի տրվել»,- ասաց Դանիելյանը։

Ըստ պատգամավորի կատարվում է Ադրբեջանի հերթական պահանջը, առանց որևէ անվտանգային երաշխիքի։

«Ցավով եմ ասում, բայց վերջն է, ողջ Կիրանցն է դատարկվելու, մարդ չի մնա այնտեղ, պիտի կասեցնենք սա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ