ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Թայվանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, 1106-ը վիրավորվել է, ևս 705 մարդ արգելափակված են, հայտնում է տեղական լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղետների արձագանքման կենտրոնին։
Բացի այդ, հաղորդվում է, որ անհետ կորել է 18 մարդ, որոնցից չորսը օտարերկրացիներ են՝ Հնդկաստանի, Կանադայի և Ավստրալիայի երկու քաղաքացի։
Արգելափակման մեջ հայտնված մարդկանցից շատերը գտնվում են զբոսաշրջային գոտում՝ 688 մարդ գտնվում է հանգստի գոտու հյուրանոցային համալիրում, ևս 10 մարդ՝ թունելում։
Հիշեցնենք՝ Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը չորեքշաբթի օրը հայտնել է, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արևելյան մասում գտնվող Հուալիեն շրջանի ափերի մոտ։
Երկրաշարժից հետո հետցնցումների թիվը գերազանցել է 160-ը։
--00—ՅՄ