ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի վարչական նախկին ղեկավար Զավեն Պապյանը։
«Երեկոյան ժամը 23:00-ից սկսել են կրակել գյուղի վրա, մինչև առավոտյան 04:30-05:00-ը` կրակել են խոշոր տրամաչափի զենքերով։ Շատ տներ են վնասվել, բաղնիք․․․ գերեզմանատներ են վնասվել։ Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել»,- ասաց Պապյանը՝ նշելով, որ մարդկային վնաս չի եղել, տուժածներ չկան։
Այժմ կրակոցներ չկան, իրավիճակը հանգիստ է։
--00—ՅՄ