ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարողանում է հերքել դրանք՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Առաքելությունը շարունակում է մնալ դեռևս ամբողջությամբ չիրացված ռեսուրս՝ օգնելու վերացնել թյուրըմբռնումներն ու կեղծ պատկերացումները, և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- նշել է Կլաարը:
--00—ԼՀ