ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Եվրոպացի դիտորդներն այսօր այցելել են ադրբեջանական կրակոցից վնասված Տեղ գյուղի բնակչի տուն։ Մուրադ Ղավալբաբունցի մայրը ապրլիլի 7-ի գիշերը ադրբեջանական կրակոցներից փրկվել է հարսի՝ տեղափոխություններ անելու «խասյաթի շնորհիվ»։
Ղավալբաբունցն այսօր «Ազատության»-ը պատմեց, որ տարեց մոր մահճակալը իր կինը՝ Լուսինեն, տեղափոխել էր պատուհանի տակից։ Գիշերը, երբ ադրբեջանցները սկսել են կրակել, Մուրադի ընտանիքը քնած է եղել, ավտոմատի պարկուճը կոտրել է տան պատուհանն ու ներս ընկել։
«Մի երկու օր առաջ ենք էդ կառավաթը լուսամուտից քաշել էն կողմ, հարսի խասյաթն ա, հա պիտի տեղափոխություն անի՝ մի օր նենց ա տանում, մի օր նենց», - ասաց Ղավլաբաբունցը՝ նշելով, որ եթե իր կինն էդ տեղափոխությունն արած չլիներ՝ անկողինը քաշած չլիներ, ապակիները մոր վրա էին թափվելու, վնասեին։
Մուրադը ասաց, որ պարկուճը գտել է առավոտյան՝ հին պատուհանի արաքից, ոստիկաններն էլ եկել ու այն փորձաքննության են տարել։ Կրակոցները, նրա խոսքով, 5-10 րոպե են տևել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ