ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ պարեկություն կատարելով Սոթք գյուղի մոտ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության թվիթերից։
«Մեր դիտորդները դեսպանին տեղեկացրել են վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես է հակամարտությունն ազդում Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակչության կյանքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ