Կեղծ հաղորդագրություններ են տարածվում, առաջարկում են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

photo_2024-04-08_16-18-17

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

«Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։

Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252»:

--00—ՅՄ