ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
Նա, մսնավորապես, նշել է. «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հայտնեց, որ ինքը Տավուշի մարզպետարան է ներկայացրել ադրբեջանական գնդակոծությունից Մովսես գյուղում վնասված 6 տների եւ 2 գերեզմանաքարի մասին տեղեկատվություն, որպեսզի վնասների համար պետության կողմից աջակցություն ցուցաբերվի։
Վնասված գերեզմանաքարերից մեկը 44-օրյա պատերազմում զոհված Մովսեսի բնակիչ Հրանտ Պապյանի շիրմաքարն է։
Համայնքի ղեկավարն ասաց, որ վնասված տների վերաբերյալ գյուղացիներից դեռ դիմումներ կարող են ստացվել»:
--00—ԼՀ