ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Բոլորիս մոտ տարակուսանք է առաջացնում այն, որ ՌԴ-ն իր քայլերը պայմանավորում և արդարացնում է մեկ անձի անհեռատես քաղաքականությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները պետք է ենթադրեն երկարատև համագործակցություն։
«Մեր երկկողմ հարաբերությունները այսօր գտնվում են ճգնաժամային իրավիճակում, և հասունացել է պահը, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեղի ունենա խորը երկխոսություն, որը հստակություն կմտցնի դաշնակցային հարաբերությունների արդիականության և դրանց հեռանկարների մասով»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ