ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի»։
«Ազգային օրենսդրության, Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ մտցվեն, քանի որ դրանց ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ ԼՂ-ն Հայաստանի մաս է։ Դա «Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է»»,-ասել է նա։
Մևնույն ժամանակ, Ամիրբեկովը բարձր է գնահատել Տավուշի չորս գյուղերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունն՝ ընդգծելով, թե՝ «դա վկայում է այն մասին, որ մենք կարող ենք խնդիրները ինքնուրույնաբար լուծել»։
Նա ևս մեկ անգամ շեշտելէ, թե «Ադրբեջանն ու Հայաստանն այսօր առավել քան երբևէ մոտ են խաղաղությանը»։
--00—ՅՄ