ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
«Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» միջոցառմանը։
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը «Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ»: Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը:
--00—ՅՄ