ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած բանակցություններում։
«Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», - Աշտիանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարին՝ Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Իրանին աջակցելու համար։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ