ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, Politico-ին ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։
Հայաստանի աշխարհագրությունը ենթադրում է բազմաթիվ պատմական և գործնական կապեր Ռուսաստանի հետ, իսկ ենթադրությունները, թե Հայաստանը կգնա ինքնասպան քայլի՝ փորձելով խաթարել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ոլորտից են։
«Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա... դրանք չեն բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»:
--00—ՅՄ