ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10-ը կայցելի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ից 10 պետական այցեր կկատարի հիշյալ երեք երկրներ», - Հուա Չունինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
--00—ԼՀ