ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մահափորձից հետո նամակ է ստացել Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինից։ Այս մասին նա ասել է Միչիգանում ելույթ ունենալիս, որը հեռարձակել է The Sunday Times-ը։
«Նա ինձ հրաշալի նամակ ուղարկեց օրերս, երբ իմացավ, թե ինչ է տեղի ունեցել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ առաջնորդներից շատերը նույն կերպ են վարվել, և ինքը գոհ է:
Թրամփը անուններ չի նշել։
--00—ՅՄ