ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խուսափել սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գլխավոր թեկնածու, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի ձեռքը, ով, ըստ միջազգային մամուլի, Ստամբուլ էր ժամանել՝ նրանից օգնություն խնդրելու։
Ռյուտեն ժպտալով մոտեցել է Էրդողանին, իսկ վերջինս սառը հայացքով ձեռքը վեր է բարձրացրել, սակայն ոչ թե Ռյուտեի ձեռքը սեղմելու, այլ ձեռքով ինչ-որ ցուցում տալու համար։
--00—ՅՄ