ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել է Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Այս մասին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք քննարկել ենք նաև հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Պարոն նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ ողջունելու այս գագաթնաժողովում»,- ասել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։
--00—ԼՀ