ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Այն բանից հետո, երբ արևմտյան երկրները հայտարարել են Կիևին տանկեր մատակարարելու մտադրության մասին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ինքնաթիռներ և հրթիռներ է խնդրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին հայտնել է իր ուղերձում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում: «Այսօր ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Մենք պետք է հանենք Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռների մատակարարման արգելքը, հարկավոր է, որ մենք ընդլայնենք համագործակցությունը հրետանու ոլորտում, մենք պետք է հասնենք Ուկրաինային ինքնաթիռների մատակարարմանը», - ասել է Զելենսկին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ