ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ ապրիլի 25-ին, 27-ին, 30-ին և մայիսի 1-ին։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ապրիլի 27-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
--00—ԼՀ