ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Սամվել Ղուկասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Նշենք, որ մինչ այս Ղուկասյանը 2 տարի զբաղեցնում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
--00—ՅՄ