ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Արցախում ռուսական խաղաղապահ միավորման նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ 2020 թ-ի աղետալի պատերազմից ու Արցախի մասնակի օկուպացիայից հետո Մուրադովն այնտեղ տեղակայվող ռուսական խաղաղապահ զորքերի առաջին հրամանատարն էր։ Արցախում ծառայությունն ավարտելուց հետո նա նշանակվել էր ՌԴ արևելյան շրջանի հրամանատար, սակայն ազատվել էր աշխատանքից 2023 թ-ի ապրիլին։
Ռուսական ռազմական լրագրողները Մուրադովի մասին գրում էին, որ նա դեռ երկար չի ստանա նոր նշանակում, քանի որ իր որոշ գործողություններով առաջացրել է ղեկավարության դժգոհությունը։
--00—ՅՄ