ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․
Հարգելի՛ քաղաքացիներ,
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը:
Այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:
Հիշեցնենք, որ քիչ առաջ նույնաբովանդակ հայտարարություն տարածել էր նաև ԱԱԾ-ն։
--00—ԼՀ