ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հիմքը համաժողովրդական բողոքն է այն անգլուխ և միակողմանի քաղաքականության դեմ, որն այսօր տանում է Հայաստանի իշխանությունը, Փաշինյանի վարած քաղաքականությունից տարբեր ձև են բողոքում։ Մենք կհետևենք շարժմանը, կուսակցական որոշում չկա, ՀԱԿ-ում ազատ են՝ կարող են միանալ, հնարավոր է որոշակի զարգացումների դեպքում հանդես գանք հայտարարությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա նշել է, որ ակցիաների ժամանակ ինչ-որ պահի պետք է ձևակերպվի քաղաքական օրակարգը և գործողությունների ծրագիրը․ «Բայց մենք դա ձևակերպողների մեջ չենք, և չենք էլ կարող ուրիշների փոխարեն որոշում կայացնել։ Ամեն դեպքում, չի կարող ժողովրդի մեծ զանգվածի հավաքի դեպքում չլինի գործողությունների ծրագիր ու քաղաքական օրակարգ»,-ասել է Զուրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ