ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Փաշինյանը եթե չամաչեր, բացի վարչապետ լինելուց կհավակներ նաև կաթողիկոսի պաշտոնին, նա ունի հիվանդագին փառասիրություն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական - քաղաքական գործիչ Կարեն Կարապետյան։
Անդրադառնալով Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավքին՝ Կարապետյանը նշեց,որ իշխանությունը դիմադրություն է ցույց տալու․ «Փաշինյանն առանց արյան չի հեռանա, պատմության մեջ կմնա այն ղեկավարներից մեկը, ով կթափի հանրության արյունը, պատրաստ է քայլել դիակների վրայով, միայն թե չհանձնի իշխանությանը։
Պատմության մեջ շատերն են մտածել, որ իրենց ոչինչ չի սպառնում, բայց տեղի է ունեցել մի բան, որը փլուզել է իրենց ողջ պատկերացումները։ Չի բացառվում, որ նրան կալանավորի հենց իր թիկնապահը, նա մարդ է և հասկանում է, որ կորցնում է իր հայրենիքը, նման կերպ շարունակելու դեպքում ՀՀ-ն չի լինելու որպես կշիռ ունեցող պետություն, այլ լինելու է միավոր, որը սպասարկելու է թուրք-ադրբեջանական օրակարգը»,- ավելացրեց Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ