ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Առաջնագծի հետ կապված մտահոգիչ տեղեկություններ կան, որ Բերդավանի հատվածից արդեն սահմանազատումը սկսվել է, ըստ տեղեկությունների՝ պատրաստվում են առաջնագծում փոփոխություններ անել, դիրքային ընդունում-հանձնում կատարել, պետք է գնամ այնտեղ և ճշտեմ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով, հասարակական մեծ լարվածություն կա, հարկերի բարձրացում, թանկացումներ, համընդհանուր հայտարարագրում և այլն, ընդդիմությունն այս հարցում մեծ անելիք ունի, նրա քայլերը բավարար չեն։
«Փաշինյանը ռեֆորմների անվան տակ երկիրը ավիրում է, իմ կոչն է ընդդիմությանը՝ համատեղ պայքարել, հսկայական աշխատանք կա անելու։ Ժողովուրդ և ընդդիմություն մասով պետք է վստահելի մթնոլորտ ձևավորվի»,-ընդգծեց նա։
Խոսելով ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունների մասին, պատգամավորը նշեց, որ ժխտողական քաղաքականություն է տարվում, որպեսզի հաճոյանան Էրդողանին և Ալիևին։
«Էրդողանի հոգին փառավորված է, Շվեյցարիայում ցեղասպանությունը ժխտելը քրեորեն պատժելի արարք է, Փաշինյանը մի քանի ժամ ավել մնար՝ կձերբակալեին։
Ասում է, թե պետք է հասկանանք` ինչ է եղել, ի՞նչն ես ուզում հասկանալ, միլիոն ու կես մարդ ոչնչացվել է հայ լինելու համար»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ