ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
ԵՄ-ն շունչը չի պահել ու սպասում, թե երբ է ՀՀ-ն վերջապես անդամագրվելու, նրանք պատրաստ չեն մեզ ընդունել, իրենք կանգնած են անկայունության առջև, նրանք նոր գլխացավանքի կարիք չունեն։ Բայց այս ամենը լարվածություն է մտցնում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, դրա համար էլ Արարատ Միրզոյանին կանչում են Մոսկվա՝ հաշիվ պահանջելու, թե ինչ արտաքին քաղաքականություն է Հայաստանը վարում և ԵԱՏՄ-ում ինչպես է շարունակելու մնալ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։
«Աթոռը Փաշինյանի տակից փախչում է, տերեր է ման գալիս, թռչում է մեկից մյուսի գիրկը։ Նա ադեկվատ չէ, պետության ղեկավարի նման վարքը խոսում է ոչ հավասարակշիռ պահվածքի մասին։ Բոլորը պատերազմի են պատրաստվում, տարածաշրջանը եռում է, նոր աշխարհակարգ է ձևավորվում, պետք է ազգովի լացել նման ղեկավար ունենալու համար», - ընդգծեց բանախոսը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ