ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մեր առջև խնդիր է դրված` լինել «Արևմտյան Ադրբեջա՞ն», թե՞ Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը, այսօր մեր առջև խնդիր է դրված նվաստացման, անընդհատ զիջումների, կռացած ապրելու, բայց մենք ընտրում ենք արժանապատվությունը, արժանապատիվ խաղաղությունը, մենք ընտրում ենք հայեցի ու հայ լինելը, մեր հող ու ջրին տեր լինելը, և մենք հասնելու ենք դրան։ Այս մասին Հանրապետությաան հրապարակում հանրահավաքի ժամանակ հայատարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այս օրերի ընթացքում շատ են ասում, որ բոլորը խառնվել են իրար, սա ի՞նչ շարժում է, հյուսիսի՞ց է, հարավի՞ց է, արևմուտքի՞ց է, արևելքի՞ց է: Սա մաքուր հայկական ազգային սրտով ու հոգով շարժում է»,-ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ