ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն արդեն տեղափոխել ենք Երևան, արդեն մի քանի օր է բազմահազարանոց հավաքներ են լինում, և սա Երևանում շարժման սկիզբն է, կարևոր է արթնացման գործընթացի շարունակումը, մարդիկ հուսալքված էին, բայց մենք կարողացանք մեծ աշխատանք կատարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Վարչապետի թեկնածուի անունն անընդհատ մեջբերելն այդքան էլ ճիշտ չէ, հիմա պրոցեսներ են գնում, թողեք դրանք հասունանան, քանի որ կա հստակ առաջնորդություն, շարժումը գնում է բնականոն հունով, պիտի դա շարունակենք, և ամենակարևորը հավատքն ու հույսը չկորցնելն է»,-ասաց Դանիելյանը՝ նշելով, որ եկող շաբաթ հստակ քայլեր են կատարվելու
--00—ՅՄ