ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ես աղոթում եմ, մաղթում եմ և ցանկանում, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, դրա հնարավորությունը կա, բայց դրա համար պետք է կոնսոլիդացիա, ժողովրդի պահանջ։ Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Էդ մարդն ինձ համար իշխանություն չի, ես դա ասել եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, օկուպացիոն ռեժիմ է, որն օկուպացրել է մեր երկիրն ու նստել է այս շենքում, մի օր պետք է գնա, ինչքան շուտ գնա` էդքան լավ, ամոթ է դրանց իշխանություն անվանելը»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ