Համացանցում տարածված տեսանյութերից  հստակ երևում է, որ ոստիկանները կոշտ «աշխատելու» հրաման ունեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

աբ

Մեր գործընկերների հետ այցելել ենք տարբեր ոստիկանական բաժիններ, որտեղ առավոտից մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել: Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Համացանցում տարածված տեսանյութերից  հստակ երևում է, թե ինչպիսի ջանասիրաբար են ոստիկանները գործում, ինչից ակնհայտ երևում է, որ առավել կոշտ «աշխատելու» հրաման ունեն:

Բերման ենթարկված կամ ակցիաներին ականատես անձինք հատկապես ընդգծում են ոստիկանների անպարկեշտ պահվածքն ու բառապաշարը, որը հատուկ է գործող քաղաքական ռեժիմին»:

--00—ԼՀ