ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը. ԱՄՆ ՄԶԳ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

l-36x0wh-1976x1152z-0.3976

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը հանդիպել են  Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հետ: Հանդիպման նպատակը Հաշվեքննիչ պալատի նախաձեռնած բարեփոխումների ընթացքի քննարկումն էր։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ ՄԶԳ գրասենյակից:

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այս ջանքերին՝ ֆինանսավորելով «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագիրը:

Ինչպես նշեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ալելոն՝ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ կայուն և անկախ Հաշվեքննիչ պալատը կարող է վճռորոշ դեր խաղալ պետական հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովման գործում՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավատարիմ է Հայաստանի հաստատություններին աջակցելու իր հանձնառությանը և նպատակ ունի նպաստել դրանց արդյունավետության բարձրացմանը` հանուն հանրային շահի։

--00—ՅՄ