Թրամփի վարչակազմը մշտապես փակում է USAID ծրագրերի 83%-ը, ասել է պետքարտուղար Ռուբիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

5366197114343911911

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ում հայտնել է, որ Թրամփի վարչակազմը վերջնական որոշում է ընդունել չեղարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը՝ 5200 պայմանագրեր, որոնք «տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել (և որոշ դեպքերում նույնիսկ վնասել են) ԱՄՆ-ի հիմնական ազգային շահերին»:  

«Կոնգրեսի հետ խորհրդակցելուց հետո մենք մտադիր ենք, որ ծրագրերի մնացած 18%-ը (մոտ 1000-ը) այժմ ավելի արդյունավետ կառավարվի Պետդեպարտամենտի կողմից»,- գրել է Ռուբիոն։

 

--00—ԱՊ